19.08.2019 17:07

Թրամփը սխալմամբ վիրավորել է իր կողմնակցին

Թրամփը սխալմամբ վիրավորել է իր կողմնակցին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2020 թ․ նախագահական ընտրարշավի շրջանականերում Նյու Հեմփշիր նահանգում ելույթ ունենալիս միանգամից գլխի չի ընկել, որ ակտիվորեն ձեռքերով շարժումներ անող և ինչ-որ անհասկանալի բաներ գոռացող մարդն իր կողմնակիցն է։ Նա այդ ամենն ընկալել է որպես  իր ելույթի դեմ ուղղված բան և թիկնապահներին խնդրել է այդ մարդուն դուրս բերել մարզադաշտից։

«Այդ տղան քաշի հետ կապված խնդիրներ ունի։ Գնա տուն, սկսիր պարապել»,- նրա հետևից բղավել է ԱՄՆ նախագահը։

Պարզվել է, որ «կարգազանցը» 64-ամյա պաշտոնաթող զինվորական, Թրամփի երկրպագու Ֆրենկ Դոուսոնն է, որը նույնիսկ հատուկ շապիկ է կրելիս եղել՝ «Թրամփ 2020» մակագրությամբ։ Երբ թյուրիմացությունը պարզվել է, Թրամփը «թիվ մեկ օդանավից» զանգահարել է Դոուսոնին և ձայնային հաղորդագրություն թողել՝ շնորհակալություն հայտնելով իրեն աջակցելու համար։

 Դոուսոնն ինքը The Bostosn Globe թերթին տված հարցազրույցում խոստովանել է, որ չի լսել Թրամփի ասածը իր ավելորդ քաշի մասին։ «Էդ ամենը կապ չունի։ Նա, առաջվա պես, իմ նախագահն է։ Ւնձ դուր է գալիս այն ամենը, ինչ նա անում է երկրի համար»,- ասել է նախկին զինվորականը։

Փոխանցում է tass.ru-ն։