20.08.2019 12:47

Հոնկոնգի ղեկավարը մտադիր է ճգնաժամը հաղթահարելու համար ստեղծել երկխոսության հարթակ

Հոնկոնգի ղեկավարը մտադիր է ճգնաժամը հաղթահարելու համար ստեղծել երկխոսության հարթակ

Հոնկոնգի կառավարությունը հարթակ կստեղծի՝   արտահանձնման վերաբերյալ օրենքն անցկացնելու պատճառով հանրության բոլոր շերտերի հետ երկխոսություն վարելու և ստեղծված ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու նպատակով ։

Այդ մասին երեքշաբթի լրագրողներին տեղեկացրել է Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերի Լամը։

«Հուսով ենք, որ այդ հարթակը կլինի բաց, ուղիղ և կներգրավի հանրության տարբեր շերտեր՝ տարբեր քաղաքական հայացքներով»,- նշել է Լամը։

Միևնույն ժամանակ Լամը դեմ է արտահայտվել հատուկ հանձնաժողով ստեղծելու գաղափարին, որը կհետաքններ անկարգությունների ընթացքում ոստիկանության գործողությունները, ինչը բազմաթիվ ցուցարարների պահանջն է։

Փոխանցում է tass.ru-ն։