20.08.2019 15:59

Ղրղզստանի նախկին նախագահ Ատամբաևի կալանքը երկարացրել են

Ղրղզստանի նախկին նախագահ Ատամբաևի կալանքը երկարացրել են

Բիշքեկի դատարանը Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևի կալանքի ժամկետը երկարացրել է մինչև հոկտեմբերի 26-ը, հաղորդել է նախկին նախագահի փաստաբանը։ Դատական նիստը կայացել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեում։

«Արտագնա նիստն ինքնին և դատական նիստերի գաղտնիությունը հակասում են Ղրղզստանի սահմանադրությանը և քրեադատավարական օրենսգրքին»,- հայտարարել է փաստաբանը։

Օգոստոսի 20-ին Ղրղզստանի գլխավոր դատախազությունը «Интерфакс»ին տեղեկացրել է, որ քրեական հեղիանակություն հանդիսացող Ազիզ Բատուկաևին 2013 թ․ ապօրինաբար ազատ արձակելու գործով Ատամբաևը կասկածվում է կոռուպցիոն հանցագործության և հանցագործության դրդելու մեջ՝ ի շահ կազմակերպված հանցավոր խմբի։

Փոխանցում է Interfax-ը։