20.08.2019 17:02

Ամերիկացի ծովակալ․ ԱՄՆ ՌԾՈՒ-ն պատրաստ է գործելու Վենեսուելայի դեմ

Ամերիկացի ծովակալ․ ԱՄՆ ՌԾՈՒ-ն պատրաստ է գործելու Վենեսուելայի դեմ

ԱՄՆ ռազմածովային ուժերը լրիվ պատրաստ են Վենեսուելայի դեմ իրականացնելու այն գործողությունները, որոնք անհրաժեշտ կլինեն, հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարության ղեկավար, ծովակալ Քրեգ Ֆոլլերը։

«Չեմ խոսի այն ամենի մանրամասներից, որոնք մենք ծրագրել ենք անել։ Բայց մենք  պատրաստ ենք կատարելու քաղաքական որոշումերը, մեկնարկի վիճակում ենք»,- ասել է նա լրագրողներին։

Զորահրամանատարի խոսքով՝ ԱՄՆ ՌԾՈՒ-ն ամենաուժեղն է աշխարհում, և «եթե քաղաքական որոշում կայացվի նավատորմն օգտագործելու վերաբերյալ, ապա մենք կանենք այն, ինչ հարկավոր է անել»։

Ֆոլլերի հայտարարությունն արվել է Բրազիլիայի առափնյակում  ԱՄՆ-ի և Լատինական Ամերիկայի մի շարք երկրների համատեղ զորավարժությունների շրջանակներում։

Ծովակալն ընդգծել է, որ այդ զորավարժությունները «ազդանշան են» Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա գործընկերներին։

Փոխանցում է Interfax-ը։