21.08.2019 11:00

Դենիել Սթարիջը կարիերան կշարունակի Թուրքիայում

Դենիել Սթարիջը կարիերան կշարունակի Թուրքիայում

«Լիվերպուլի» նախկին հարձակվող Դենիել Սթարիջը մոտ է թուրքական «Տրաբզոնսպոր» տեղափոխվելուն։

29-ամյա անգլիացի ֆուտբոլիստը ժամանել է Թուրքիա, որպեսզի անցնի բուժզննում եւ կնքի պայմանագիր, հաղորդում է BBC-ն։

Անցած մրցաշրջանի ավարտից հետո «Լիվերպուլի» հետ պայմանագիրը չերկարաձգած Դենիել Սթարիջն ունի ազատ գործակալի կարգավիճակ։