21.08.2019 11:39

Կլոպ. Մենք չէինք կարող վերադարձնել Կոուտինյոյին

Կլոպ. Մենք չէինք կարող վերադարձնել Կոուտինյոյին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ իր ակումբը ֆինանսական խնդիրների պատճառներով հրաժարվել է վերադարձնել կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին:

Կոուտինյոյի նախօրեին վարձավճարով տեղափոխվեց «Բարսելոնայից» «Բավարիա»: Բունդեսլիգայի չեմպիոնները ամբողջությամբ իրենց վրա են վերցրել Ֆիլիպի աշխատավարձը, և ակումբը  7,8 միլիոն ֆունտ կվճարի խաղացողի դիմաց մեկ մրցաշրջանի համար: Իսկ «Լիվերպուլը» պատրաստ չէ նման ծախսերի.

-Մի քիչ տարօրինակ է հնչում, բայց մենք չէինք կարող մեզ դա թույլ տալ. մենք արդեն ծախսել ենք այն գումարը, որը ձեռք էինք բերել նրան վաճառելիս: Մենք չէին ցանկանում բաց թողմել Ֆիլիպին (19 ամիս առաջ), բայց «Բարսելոնայի» առաջարկած գումարը ստիպեց մեզ գնալ այդ քայլին: Այդ տեղափոխությունը   երկու կողմերի համար էլ իմաստ ուներ: Նա սուպեր խաղացող է և հիանալի տղա: Նա համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է և կարող է փոխել խաղի ընթացքը ճիշտ ժամանակին,- ասել է Կլոպը Goal- ի հետ զրույցում: