21.08.2019 12:00

Պերեսն ամեն կերպ փորձում է խանգարել «Բարսելոնա»-ին

Պերեսն ամեն կերպ փորձում է խանգարել «Բարսելոնա»-ին

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը դեռևս կարող է այս ամռանը համալրել Մադրիդի «Ռեալ»-ի կազմը:

Marca-ի փոխանցմամբ՝ «արքայական ակումբ»-ը սպասում է, որ փարիզյան կողմը պաշտոնապես առաջարկի գնել բրազիլացու տրանսֆերը:

Միևնույն ժամանակ մադրիդցիների նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է արագացնել գործընթացը, որպեսզի չթողնի, որ 27-ամյա խաղացողը վերադառնա «Բարսելոնա»:

Հիշեցնենք, որ Նեյմարի ծառայություններով հետաքրքրված է նաև «Յուվենթուս»-ը: