21.08.2019 12:30

«Արսենալ»-ը մերժել է իտալական գրանդի առաջարկը

«Արսենալ»-ը մերժել է իտալական գրանդի առաջարկը

«Արսենալ»-ը չի պատրաստվում բաց թողնել թիմի կիսապաշտպան Լուկաս Տորեյրային: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:

Ուրուգվայցու տրանսֆերը գնելու վերաբերյալ առաջարկ է կատարել «Միլան»-ը, սակայն լոնդոնյան կողմը բացասական պատասխան է տվել:

«Զինագործներ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին մեծ հույսեր է կապում Տորեյրայի հետ ու չի ցանկանում, որ վերջինս լքի թիմը:

Հիշեցնենք, որ 23-ամյա խաղացողը «Արսենալ» էր տեղափոխվել 2018 թվականին «Սամպդորիա»-ից: