21.08.2019 13:00

Նեյմարը ցանկանում է Կիպրոսի քաղաքացիություն ստանալ

Նեյմարը ցանկանում է Կիպրոսի քաղաքացիություն ստանալ

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը, հնարավոր է, առաջիակյում դառնա Կիպրոսի քաղաքացի: Այս մասին հաղորդում է regionmedia-ն:

27-ամյա ֆուտբոլիստը ծրագրել է այնտեղ 5 մլն եվրոյի դիմաց 500 քմ մակերեսով բնակարան ձեռք բերել, ինչի շնորհիվ էլ կստանա երկրի քաղաքացիություն: 

Հիշեցնենք, որ Նեյմարը ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից և վերադառնալ իր նախկին ակումբ՝ «Բարսելոնա»:

Բրազիլացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Յուվենթուս»-ն ու Մադրիդի «Ռեալ»-ը: