21.08.2019 13:35

Դեմբելեն չի հեռանալու «Բարսելոնա»-ից. գործակալ

Դեմբելեն չի հեռանալու «Բարսելոնա»-ից. գործակալ

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Ուսման Դեմբելեի գործակալը խոսել է իր հաճախորդի ապագայի մասին:

«Դեմբելեն չի հեռանալու «Բարսելոնա»-ից: Սա ես ասում եմ ամենայն վստահությամբ: Ինչ վերաբերում է վնասվածքից, ապա Դեմբելեն տեղյակ չի եղել, որ վնասվածք է ստացել և հենց այդ պատճառով է մեկնել Իսպանիայից»,- ասել է գործակալը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դեմբելեն «Բարսելոնա»-ի ղեկավարությունից թաքցրել է վնասվածք ունենալու հանգամանքը, որպեսզի հանգստյան օրերն անցկացնի Իսպանիայից դուրս: