21.08.2019 11:00

Թրամփը դեմ չի Ռուսաստանին վերադարձնել «Մեծ յոթնյակ», մյուս բոլորը դեմ են

Թրամփը դեմ չի Ռուսաստանին վերադարձնել «Մեծ յոթնյակ», մյուս բոլորը դեմ են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանել է Ռուսաստանի վերադարձը «Մեծ յոթնյակ»:

Նման առաջարկ Թրամփն առաջին անգամ չէ, որ անում է, սակայն G7-ի մյուս բոլոր անդամներն առայժմ պատրաստ չեն Ռուսաստանին ետ ընդունել:

«Կարծում եմ, որ նպատակահարմար կլինի, եթե Ռուսաստանը լինի այնտեղ: Դա պետք է «ությակ» լինի, որովհետև շատ հարցեր, որ մենք քննարկում ենք, կապված են Ռուսաստանի հետ»,- լրագրողներին ասել է Թրամփը Սպիտակ տանը Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանսոնի հետ հանդիպման ժամանակ:

Նախորդ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե G8 այլևս գոյություն չունի, կա «յոթնյակ», և Ռուսաստանը պատրաստ է աշխատել նրա հետ:

«Ինչպե՞ս ես կարող եմ վերադառնալ մի կազմակերպություն, որը գոյություն չունի: Այսօր դա «յոթնյակ» է: Ինչ վերաբերում է ութ երկրների համագործակցության հնարավորությանը, ապա մենք երբեք ոչնչից չենք հրաժարվել: Ժամանակին Ռուսաստանի հերթն էր  վարելու «ությակը», բայց մեր գործընկերները չժամանեցին: Խնդրեմ, մենք ցանկացած ժամանակ կհյուրընկալենք մեր գործընկերներին՝ արդեն «յոթնյակի» շրջանակներում»,- ասել է Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ հանդիպումից առաջ:

Մակրոնն ինքը «Մեծ ությակի» ձևաչափի վերադարձը կապում է Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման հետ:

Փոխանցում է BBC-ն: