21.08.2019 11:32

Մատեո Սալվինին տապալել է սեփական կառավարությունը

Մատեո Սալվինին տապալել է սեփական կառավարությունը

Եվրոպայում «Ռուսաստանի ամենահայտնի բարեկամներից» մեկը՝ իտալական աջ-պոպուլիստական «Լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին, հասել է երկրի կառավարության տապալմանը, որտեղ հենց ինքն էլ փոխվարչապետն էր:

Սալվինին հույս ունի ղեկավարել կառավարությունը, սակայն մյուս կուսակցությունները, դատելով նրանց արած հայտարարություններից, մտադիր են պատժել նրան այդպես վարվելու համար:

Երեքշաբթի Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահին: Կոնտեի այդ որոշումը Սալվինիի դեմարշի հետևանքն էր, որը օգոստոսի 8-ին հայտարարել էր, թե իր «Լիգան» դուրս է գալիս կառավարությունից:

Իտալացի մեկնաբանները համակարծիք են, որ Սալվինիի հաշվարկներով՝ իր դեմարշի արդյունքում արտահերթ ընտրություններ կլինեն, որոնցում «Լիգան», իր դաշնակից կուսակցությունների՝ «Իտալացի եղբայրների» և նախկին վարչապետ Սիվիո Բեռլուսկոնիի «Հառաջ, Իտալիայի» հետ, կհաղթի, ու ինքն էլ կգլխավորի կառավորությունը:

«Սալվինին այժմ պետք է ընտրություն անի աթոռը կորցնելու կամ դեմքը կորցնելու միջև: Վերջին մի քանի շաբաթները ցույց տվեցին, որ նա, որպես առաջնորդ, տապալվել է: Նա ամեն ինչ սխալ արեց, իսկ նա, ով նման սխալներ է թույլ տալիս, պետք է հրաժարական տա, եթե պատվախնդիր մարդ է»,- թերթին տված հարցազրույցում ասել է սենատոր և Դեմոկրատական կուսակցությունից նախկին վարչապետ Մատեո Ռենցին:

Փոխանցում է BBC-ն: