21.08.2019 13:26

Թրամփը չի մեկնի Դանիա, քանի որ նրան թույլ չեն տալիս գնել Գրենլանդիան

Թրամփը չի մեկնի Դանիա, քանի որ նրան թույլ չեն տալիս գնել Գրենլանդիան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է նախատեսված հանդիպումը Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ, երբ վերջինս հայտարարել է, որ մտադիր չէ քննարկել Գրենլանդիան Վաշինգտոնին վաճառելու հնարավորությունը: ԱՄՆ նախագահն ամբողջությամբ չեղարկել է սեպտեմբերի սկզբին նախատեսված պետական այցը Դանիա:

Գրենլանդիա կատարած իր այցի ընթացքում վարչապետ Մետտե Ֆրեդերիկսոնը Գրենլանդիան գնելու վերաբերյալ Թրամփի առաջարկն անվանել է անհեթեթ՝ հավելելով, որ հուսով է, թե նա լուրջ չի առաջարկել դա:

Թրամփի ծրագրերի մասին լուրերը զարմանք և անվստահություն են հարուցել Գրենլանդիայում:

«Եթե ն (Թրամփը) լուրջ է վերաբերվում այդ գաղափարին, դա վերջնական ապացույցն է այն բանի, որ խելքը թռցրել է»,- հայտարարել է Դանիայի ժողովրդական կուսակցության պաշտոնական ներկայացուցիչը:

Փոխանցում է BBC-ն: