21.08.2019 14:00

Փաշինյան. Պարզել՝ Ամուլսարի հարցով նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն կա՞

Փաշինյան. Պարզել՝ Ամուլսարի հարցով նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն կա՞

Վարչապետն Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրել է.

«Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով: Մասնակցում էր նաեւ «Լիդիանի» ներկայացուցիչը:

Ինձ հետաքրքրում էին նախագծված գործընթացի հնարավոր փուլերը՝ շոշափելիորեն, հնարավոր ռիսկերի հնարավոր կառավարման մեթոդներն ու կառավարության ունեցած լծակները:

Շարունակում ենք աշխատել այս խիստ կարեւոր թեմայի վրա»:

Քիչ անց, Փաշինյանը նոր գրառում է արել.

«Այսօր կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն՝ հետեւյալ հանձնարարությամբ.

Պարզել արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում»: