21.08.2019 14:23

Թրամփի «բիբլիական հարկը». ԱՄՆ-ը, քիչ է մնացել՝ զրկվի Աստվածաշնչից

Թրամփի «բիբլիական հարկը». ԱՄՆ-ը, քիչ է մնացել՝ զրկվի Աստվածաշնչից

ԱՄՆ քրիստոնյաները հաղթանակ են տոնում. նրանց հաջողվել է Աստվածաշնչի հասանելիությունը պաշտպանել Դոնալդ Թրամփի հրամանագրից, որով հերթական անգամ բարձրացվում են տուրքերը չինական իմպորտի նկատմամբ:

Աստվածաշունչը հայտնվել է Չինաստանից ներմուծվող այն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ բարձր տուրքեր են սահմանվում: Դա նշանակում էր, որ Աստվածաշնչի նոր օրինակների գինը կարող էր կտրուկ աճել, իսկ գրքի տպաքանակը նկատելիորեն կկրճատվեր:

Սակայն անցյալ շաբաթ Թրամփը քրիստոնյաների համար փրկարար լրացումներ է կատարել հրամանագրում. հանրության ճնշման տակ Աստվածաշունչը հանվել է լրացուցիչ հարկվող ապրանքների ցանկից:

Բանն այն է, որ Չինաստանում է տպագրվում  Աստվածաշնչի՝ աշխարհում այժմ թողարկվող  ամբողջ խմբաքանակի կեսից ավելին: Այսինքն՝ Աստվածաշնչի յուրաքանչյուր երկրորդ օրինակ Չինաստանից է: Օրինակ, միայն  Նանկինում Amity Press հրատարակչական ընկերությունը 1988 թ. լույս է ընծայել Աստվածաշնչի 200 մլն օրինակ:

Փոխանցում է BBC-ն: