21.08.2019 15:20

Կիևի դատարանը պահանջել է գործ հարուցել Պոռոշենկոյի և Կլիմկինի դեմ

Կիևի դատարանը պահանջել է գործ հարուցել Պոռոշենկոյի և Կլիմկինի դեմ

Կիևի շրջանային դատարանը Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն գրասենյակին (ՈՒԱՀԳ) պարտավորեցրել է գործ հարուցել ընդդեմ երկրի նախկին նախագահ Պյոտր Պոռոշենկոյի և ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինի՝ իշխանության կամ պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով:

Այդ մասին չորեքշաբթի տեղեկացրել է «Украинские новости»  գործակալությունը՝ հղում անելով դատարանի նյութերին:

Ընդ որում՝ լրատվամիջոցները նշում են, որ հայցի հեղինակը, որի անունը չի հաղորդվում, հուլիսի 15-ին հայտարարություն է տվել ՈՒԱՀԳ-ին Պոռոշենկոյի և Կլիմկինի կողմից կատարված իրավախախտումների վերաբերյալ՝ իշխանության կամ պաշտոնեական դիրքը չարաշահելու հոդվածի հատկանիշներով: 

Գործի հանգամանքները չեն նշվում: Օգոստոսի 15-ին դատարանը ՈՒԱՀԳ-ին պարտավորեցրել է գործ հարուցել:

Փոխանցում է tass.ru-ն: