21.08.2019 16:38

Սիրիայում տապալվել է ապստամբների վերջին պատվարը

Սիրիայում տապալվել է ապստամբների վերջին պատվարը

Սիրիական ընդդիմադիր ուժերը երեքշաբթի թողել են Խան-Շեյհուն քաղաքը Սիրիայի Իդլիբ նահանգում: Այն ռազմավարական պատվար էր երկրի վերջին շրջանում, որը չէր վերահսկվում Բաշար Ասադի կառավարության կողմից:

Խան-Շեյհունը  պահում էին «Հայաթ Թահրիր Աշ-Շամ» ջիհադիստական խմբավորման գրոհայինները: Սիրիայի գլխավոր դաշնակից Ռուսաստանն արդեն ողջունել է սիրիական բանակի գործողությունները:

Միևնույն ժամանակ՝ Սիրիայի հարցով Չինաստանի հատուկ ներկայացուցիչը հայտարարել է «Իսլամական պետություն» խմբավորման ջիհադիստների ակտիվացման վտանգի մասին:

Խան-Շեյհունը, որը վերջին հինգ տարիներին պահում էր զինված ընդդիմությունը, շրջապատված էր սիրիական բանակի կողմից՝ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի աջակցությամբ:

Քաղաքը հանձնելու մասին BBC-ին պատմել են ընդդիմության ներկայացուցիչները: Սակայն ջիհադիստական խմբավորման պաշտոնական հայտարարության մեջ պնդվում է ուժերի «վերադասավորության» մասին:

Փոխանցում է BBC-ն: