21.08.2019 17:48

Ատամբաևի համագյուղացիները Ղրղզստանի նախագահին կոչ են անում դադարեցնել իրենց հետապնդումը

Ատամբաևի համագյուղացիները Ղրղզստանի նախագահին կոչ են անում դադարեցնել իրենց հետապնդումը

Բիշքեկի մերձակա Արաշան և Կոյ-Տաշ գյուղերի բնակիչները, որտեղ օգոստոսի 7-8-ին բախումներ էին տեղի ունեցել Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևի կողմնակիցների և իրավապահ մարմինների աշխատակիցների միջև, երկրի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին կոչ են արել դադարեցնել իրենց համագյուղացիների հետապնդումները:

«Հիմա մեր տղաներին հետապնդում են, սպառնում են, նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցում»,- ասվում է քաղաքացիների ուղերձում Ղրղզստանի նախագահին:

Ուղերձում նշվում է, որ համագյուղացիներն աջակցել են Ատամբաևին «իրենց խղճի թելադրանքով»:

«Օգոստոսի 7-ին Ատամբաևի տան բակում մեր տղաների վրա հարձակվեցին դիմակավորված հատուկ ջոկատայինները և սկսեցին աջուձախ ծեծել բոլորին, այդ թվում ծերերին ու կանանց: Օրենքում ասվում է, որ քաղաքացիները անհրաժեշտ պաշտպանության իրավունք ունեն, այդ թվում՝ նաև հատուկ ծառայությունների ապօրինի գործողություններից: Մենք օգտվել ենք այդ իրավունքից»,- ասվում է փաստաթղթում:

Փոխանցում է Interfax-ը: