Կրավչուկ. Ուկրաինան հրաժարվել է միջուկային զենքից՝ ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքի պատճառով

Ուկրաինան ստիպված է եղել հրաժարվելու միջուկային զենքից արևմտյան երկրների պահանջով:
Այդ մասին ուկրաինակն «24 ալիքին» տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կրավչուկը:
Կրավչուկի խոսքով՝ Ուկրաինան հարկադրված է եղել ոչնչացնելու իր միջուկային զինանոցը ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սպառնալիքի տակ:
«Մեզ ուղղակի կանգնեցրին ընտրության առջև՝ կամ մենք ոչնչացնում ենք միջուկային զենքը, կամ մեզ վրա տնտեսական ճնշում է գործադրվում, նաև պատժամիջոցներ են կիրառվում»,- ասել է նախկին նախագահը:
ԽՍՀՄ փլուզումից հետո Ուկրաինան տպավորիչ միջուկային զինանոց ուներ, սակայն 1994 թ. այն ոչնչացվեց, քանի որ երկիրը միացավ Միջուկային զենքի չտարածման պայմանագրին: Ավելի վաղ Կրավչուկն ասել էր, որ Ուկրաինան կնմանվեր «նռնակով կապիկի», եթե չհրաժարվեր միջուկային զենքից:
Փոխանցում է tass.ru-ն: