22.08.2019 12:00

«Բեշիկթաշը» խզել է Օզբիլիսի պայմանագիրը

«Բեշիկթաշը» խզել է Օզբիլիսի պայմանագիրը

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը չի շարունակի մրցելույթները թուրքական «Բեշիկթաշի» կազմում, հայտնում է թուրքական Hurriyet-ը:

Պայմանագրի խզման դիմաց «Բեշիկթաշն» Օզբիլիսին 2.5 միլիոն եվրո կվճարի:

Ավելի վաղ, Օզբիլիսը լրատվամիջոցների հետ զրույցում հույս էր հայտնել, որ կշարունակի հանդես գալ թուրքական ակումբի կազմում, քանի որ «Բեշիկթաշը» նոր գլխավոր մարզիչ ունի:  

Օզբիլիսն անցած մրցաշրջանում վարձակալությամբ խաղում էր հոլանդական «Վիլլեմ Երկրորդում» ՝ 18 խաղում խփելով երկու գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։