22.08.2019 13:00

Կարագեր. «Չելսիի» խաղը նման է բասկետբոլի

Կարագեր. «Չելսիի» խաղը նման է բասկետբոլի

«Լիվերպուլի» լեգենդար պաշտպան Ջեյմի Կարագերը, ով ներկա պահին Sky Sports-ի փորձագետներից է, խոսել է այս մրցաշրջանում «Չելսիի» խաղի մասին:  Նա Լեմպարդի մարտավարություն նմանեցրել է բասկետբոլի հետ.

-Ես կարծես բասկետբոլ եմ դիտում։ Լեմպարդի գաղափարները տեսանելի են. նա ձգտում է խաղալ այնպես, ինչպես խաղում են թոփ ակումբներն ու թոփ մարզիչները:

Ասում են, որ «Չելսին» ձանձրալի է, սակայն թիմի մոտ դեռ չի ձևավորվել գնդակին լավ տիրելու վարպետությունը։ Ֆրենկը ցանկանում է, որ իր եզրային պաշտպանները միանան հարձակմանը, բայց Սեզար Ասպիլիկուետան բավականին փորձառու պաշտպան է և գիտի, որ այդպես պարբերաբար պետք չէ անել: Նրանք ամեն անգամ խոցելի են դառնում հակագրոհների ժամանակ՝  ազատ տարածություններ ստեղծելով: Այդ իսկ պատճառով «Չելսիի» մոտ դեռ ամեն ինչ չէ, որ ստացվում է, – ասել է Կարագերը: