22.08.2019 13:37

Կեյլոր Նավասը ցանկանում է հեռանալ «Ռեալ»-ից

Կեյլոր Նավասը ցանկանում է հեռանալ «Ռեալ»-ից

Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է լքել «Արքայական ակումբ»-ի շարքերը: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Նավասը դժգոհ է այն հանգամանքից, որ Զինեդին Զիդանը Տիբո Կուրտուային համարում է «Ռեալ»-ի մեկնարկային կազմի դարպասապահը: Ինքը՝ Նավասը, չի ցանկանում մրցաշրջանն անցկացնել պահեստային դարպասապահի դերում:

Նշվում է, որ Նավասի տեղափոխությամբ հետաքրքրված են Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու պորտուգալական «Բենֆիկա»-ն: