22.08.2019 11:44

Ի՞նչ արժե Գրենլանդիան, և ինչի՞ համար է այն պետք Թրամփին

Ի՞նչ արժե Գրենլանդիան, և ինչի՞  համար է այն պետք Թրամփին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուզում էր գնել Գրենլանդիան, սակայն Դանիան նրան մերժեց՝ ինչպես և 70 տարի առաջ: Դրանից հետո Թրամփը չեղարկեց իր այցը Դանիայի Թագավորություն:

Կղզու տարածքի 80 %-ից ավելին ծածկված է սառույցով, բնակչությունը՝ ընդամենը մոտավորապես 60 հազար: Բայց կղզու ափերը հարուստ են ձկնեղենով, իսկ ընդերքը՝ օգտակար հանածոներով, որոնք արդյունահանելն ավելի ու ավելի է հեշտանում՝ սառցադաշտերի հալմանը զուգահեռ:

Գրենլանդիայում կա նավթ, ուրան և հազվագյուտ հողերի մետաղներ, որոնք կենսականորեն անհրաժեշտ են ժամանակակից բարձրտեխնոլոգիական արտադրությունների համար: Եվ դրանց ավելի քան 70 %-ն այսօր արդյունահանվում է Չինաստանում, որի հետ Թրամփը առևտրային պատերազմ է վարում:

ԱՄՆ-ն աշխարհի ամենահարուստ երկիրն է, նա առաջատարն է բարձր տեխնոլոգիաների և նավթի արդյունահանության ոլորտներում: Այնպես որ՝ այդ դիրքերը պահպանելու համար նրան Գրենլանդիան շատ պետք է:

Բացի այդ՝ կղզին գտնվում է ռազմավարական տեսակետից շատ կարևոր Արկտիկայում: Գրենլանդիայով է անցնում Եվրոպայից Հյուսիսային Ամերիկա տանող ամենակարճ ճանապարհը:

ԽՍՀՄ-ի հետ «սառը պատերազմի» տարիներից ԱՄՆ-ը ռազմաբազա ունի կղզում, և Պենտագոնը դեմ չէ իր ներկայությունը մեծացնել Արկտիկայում՝ Չինաստանից և Ռուսաստանից սպառնացող վտանգները դիմակայելու համար:  

Մի խոսքով՝ ռազմավարական տեսակետից Գրենլանդիան ձեռք բերելը հրաշալի կլիներ, պարզաբանել է իր ծրագիրը Դոնալդ Թրամփը:

Փոխանցում է BBC-ն: