22.08.2019 12:45

Իդլիբ՝ մարդասիրական աղետի հավանականություն

Իդլիբ՝ մարդասիրական աղետի հավանականություն

ՄԱԿ-ը և մարդասիրական կազմակերպությունները նախազգուշացրել են  Իդլիբ նահանգում արձանագրված ավիահարվածների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում զանգվածային կորուստների հավանականության մասին:

Իդլիբը համարվում է սիրիական զինված ընդդիմության վերջին ամրոցը: Ականատեսները տեղեկացնում են ինտենսիվ ավիահարվածների մասին Մաարատ ան-Նուման քաղաքի շրջանում, այնտեղ քաղաքացիական օբյեկտներ են վնասվել:

Իդլիբի նահանգում մինչև 3 միլիոն բնակիչ կա:

Մոսկվան հայտարարել է, որ շարունակում է հետևել իրադարձությունների ընթացքին՝ հաստատելով ռուսաստանցի զինվորականների առկայությունը Իդլիբում:

Երեքշաբթի նահանգում իրավիճակը Բաշար Ասադի հետ քննարկել են ռուսաստանյան պատվիրակության անդամները՝ Դմիտրի Սաբլինի գլխավորությամբ: Ի թիվս այլ հարցերի՝ Ասադը հայտարարել է, թե տվյալներ ունի, որ Իդլիբում զինված խմբավորումներն աջակցություն են ստանում Թուրքիայից:

Փոխանցում է euronews-ը: