22.08.2019 13:46

«Իվանիշվիլին օկուպացրել է հեռուստատեսությունը». Լրագրողները հեռանում են «Ռուսթավի 2»-ից

«Իվանիշվիլին օկուպացրել է հեռուստատեսությունը». Լրագրողները հեռանում են «Ռուսթավի 2»-ից

Վրացական խոշոր «Ռուսթավի 2» հեռուստատեսությունից հեռացել է «Կուրիեր» լրատվական ծրագրի լրագրողների հիմնական մասը, այդ ծրագիրը եթեր դուրս չի եկել երեկ երեկոյից:

Իրենց հեռանալը լրագրողները բացատրել են հեռուստաալիքի խմբագրական անկախության երաշխիքների բացակայությամբ:

Հուլիսին, երկար վեճերից հետո, հեռուստաալիքի սեփականատեր է դարձել  գործարար Կիբարա Հալվաշին, որից անմիջապես հետո հեռուստաընկերության տնօրենի պաշտոնից ազատվել է Նիկա Գվարամիան:

Ինչպես հեռացած լրագրողները, այնպես էլ փորձագետներից և իրավապաշտպաններից շատերը կասկածում են, որ Հալվաշին մտադիր է փոխել հեռուստաալիքի՝ կառավարությանը քննադատող խմբագրական քաղաքականությունը:

«Մենք չենք կարող աշխատել մի հեռուստատեսությունում, որն օկուպացվել է Բիձինա Իվանիշվիլիի կողմից»,- հայտարարել է հեռուստատեսությունը լքած լրագրողներից մեկը:

Իվանիշվիլին իշխող կուսակցության ղեկավարն է:

Փոխանցում է BBC-ն: