22.08.2019 14:15

Զելենսկին մեկնաբանել է Ռուսաստանը G8 ձևաչափին վերադարձնելու հնարավորությունը

Զելենսկին մեկնաբանել է Ռուսաստանը G8 ձևաչափին վերադարձնելու հնարավորությունը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի Facebook-ում մեկնաբանել է Ռուսաստանի հետ միասին G8 ձևաչափին վերադառնալու հնարավորությունը:

«2014 թ. մարտից՝ G8-ին Ռուսաստանի մասնակցությունը կասեցնելուց հետո, ոչինչ չի փոխվել»,- նշել է Զելենսկին: Նա նաև հերթական անգամ հիշատակել է «Ղրիմի օկուպացիան», երբ թվարկել է այն «խաղաղության իսկական, լուրջ ազդանշանները», որ պետք է տա Ռուսաստանը:

Մինչդեռ Մոսկվան բազմիցս ընդգծել է, որ Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ հարցը վերջնականապես փակված է:

Իր հերթին՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հինգշաբթի հայտարարել է, թե  Ռուսաստանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց ազդանշաններ է ակնկալում ոչ թե սոցիալական ցանցերում, այլ իրականում:

Փոխանցում է tass.ru-ն: