22.08.2019 14:56

Պենտագոնի ղեկավարը կասկած է հայտնել, թե Սիրիայում ԻՊ-ն կարող է ուժեր կուտակել

Պենտագոնի ղեկավարը կասկած է հայտնել, թե Սիրիայում ԻՊ-ն կարող է ուժեր կուտակել

ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը կասկած է հայտնել, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Սիրիայի տարածքում վերածնվելու գործընթացի մեջ է:

Նման կարծիք նախարարն արտահայտել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Պենտագոնի ղեկավարին հարց է տրվել, թե նա կիսո՞ւմ է այն համոզմունքը, որ ԻՊ-ն մեծացնում է իր ներկայությունը Սիրիայում:

«Համաձայն չեմ, թե ԻՊ-ն Սիրիայում վարածնունդ ապրելու գործընթացի մեջ է: Բայց դա չի նշանակում, թե մենք չենք տեսնում նրա ներկայությունն այնպիսի վայրերում, ինչպես, օրինակ, Աֆղանստանն է»,- ընդգծել է Էսփերը:

Ընդ որում՝ պաշտպանության նախարարը խուսափել է հաղորդավարի այն հարցին պատասխանելուց, թե արդյո՞ք ինքը կարծում է, որ ԻՊ-ի վերածնունդը կարող է կապ ունենալ Սիրիայից զորքերը դուրս բերելու՝ Դոնալդ Թրամփի որոշման հետ:

Փոխանցում է tass.ru-ն: