22.08.2019 15:31

Կրեմլի կայքում Մակրոնի ելույթի թարգմանության մեջ «ընտրություններ» բառը չկա

Կրեմլի կայքում Մակրոնի ելույթի թարգմանության մեջ «ընտրություններ» բառը չկա

Օգոստոսի 19-ին Լազուրե ափին՝ Ֆրանսիայի նախագահի ամառային նստավայրում, հանդիպել են Վլադիմիր Պուտինը և Էմանյուել Մակրոնը: Ռուսաստանի նախագահին Մակրոնն առաջին անգամ է հրավիրել այնտեղ:

Բանակցություններից առաջ երկու երկրների ղեկավարները կարճատև մամուլի ասուլիս են տվել: Սակայն մամուլի ասուլիսի ռուսաստանյան պաշտոնական սղագրության տեքստից անսպասելիորեն դուրս են մնացել Մակրոնի բոլոր այն խոսքերը, որոնցում հիշատակվել են ընտրությունները:

Քանի որ Կրեմլի պաշտոնական թարգմանությունը չի համապատասխանում բոլոր մատչելի տեսաձայնագրություններին, բոլորը մեղադրում են սինխրոն (համաժամանակյա)-թարգմանիչներին:

Ռուսաստանի նախագաի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդամենը հայտարարել է, որ բոլոր բացթողումները լրացվում են, և նշել է, որ «համաժամանակյա թարգմանիչների գործը չափազանց բարդ է»:

Փոխանցում է BBC-ն: