22.08.2019 16:07

Ղրղզստանի նախկին գլխավոր դատախազը տնային կալանքի տակ է

Ղրղզստանի նախկին գլխավոր դատախազը տնային կալանքի  տակ է

Ղրղզստանի նախկին գլխավոր դատախազ Ինդիրա Ջոլդուբաևան դատարանի որոշմամբ տնային կալանքի է ենթարկվել:

Այդ մասին հինգշաբթի հաղորդել է Ղրղզստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:

ՆԳՆ-ի տվյալներով՝ Ջոլդուբաևան կասկածվում է «կոռուպցիայի» հոդվածով նախատեսված հացագործություն կատարելու, մասնավորապես՝ քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին 2013 թ. կալանքից ապօրինաբար ազատ արձակելու մեջ:

Ջոլդուբաևան Ղրղզստանի գլխավոր դատախազի պաշտոնն զբաղեցրել է 2015-2018 թթ.:

Փոխանցում է tass.ru-ն: