22.08.2019 17:04

Ռոուհանի. Միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Իրանը չի կործանվել

Ռոուհանի. Միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Իրանը չի կործանվել

Ամերիկյան նախագահ Դոնալդ Թրամփի ակնկալիքները, թե իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Իրանը կփլուզվի, չեն արդարացել:

 Նման պնդում է արել Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ Պաշտպանական արդյունաբերության օրվան նվիրված տոնական արարողության ժամանակ:

«Թրամփն սպասում էր, որ  ԳՀՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց երեք ամիս անց Իրանը կկործանվի: ԱՄՆ-ը պարտվեց, իսկ մենք հաղթեցինք և ամրացրինք մեր տնտեսությունը»,- Ռոուհանիի խոսքն է մեջբերել Fars գործակալությունը:

Իրանի նախագահը նաև հիշեցրել է, որ իրանական կողմի կարծիքով՝ ԳՀՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը միջազգային պայմանավորվածությունների խախտում է և տնտեսական ահաբեկություն: Ռոուհանին շեշտել է, որ եթե ամերիկյան ղեկավարությունը շահագրգռված է տարածաշրջանում իրավիճակի կայունացմամբ, ապա Վաշինգտոնը պետք է Իրանի նկատմամբ «տրամաբանական» քաղաքականություն վարի և և հանի պատժամիջոցները:

Փոխանցում է tass.ru-ն: