22.08.2019 21:21

ԵԼ.«Արարատ-Արմենիա»-ն կարևորագույն հաղթանակ տոնեց «Դյուդելանժ»-ի նկատմամբ(տեսանյութ)

ԵԼ.«Արարատ-Արմենիա»-ն կարևորագույն հաղթանակ տոնեց «Դյուդելանժ»-ի նկատմամբ(տեսանյութ)

Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիա»-ն «Հանրապետական» մարզադաշտում ուժերը չափեց «Դյուդելանժ»-ի հետ:

Հանդիպման 22-րդ րոպեին մեր թիմին հաջողվեց բացել խաղի հաշիվը. գոլի հեղինակ դարձավ Լիման: Խաղի հետագա ընթացքն անցավ փոխնիփոխ գրոհներով ու թիմերից յուրաքանչյուրը կարող էր հաջողության հասնել, սակայն կամ դարպասապահներն էին հիանալի գործում կամ մարզական բախտն էր երես թեքում:

Այնուամենայնիվ, Լյուքսեմբուրգի ներկայացուցչին հաջողվեց վերականգնել հաշվի տարբերությունը. 68-րդ րոպեին ցուցատախտակին 1:1 վառվեց Սինանիի հարվածից հետո:

Թվում էր՝ խաղն այդպես էլ կավարտվի, սակայն  մրցավարի ավելացրած 3-րդ րոպեին Հայաստանի չեմպիոնին հաղթանակ պարգևեց Անտոնովը:

Այսպիսով, «Արարատ - Արմենիա»-ն կարևորագույն հաղթանակ տոնեց : Պատասխան խաղը կկայանա Լյուքսեմբուրգում:

«Արարատ-Արմենիա» - «Դյուդելանժ»՝ 2:1