23.08.2019 09:00

US Open․ Առաջին շրջանում՝ Սերենա Ուիլյամս vs Մարիա Շարապովա

US Open․ Առաջին շրջանում՝ Սերենա Ուիլյամս vs Մարիա Շարապովա

Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի առաջին շրջանում տեղի կունենա աշխարհի նախկին առաջին ռակետներ, ամերիկացի Սերենա Ուիլյամսի եւ ամերիկաբնակ ռուսաստանցի Մարիա Շարապովայի դիմակայությունը։

Տեղի է ունեցել վիճակահանությունը։ Ուիլյամսը ստացել է 8-րդ համարը։ Շարապովան համաշխարհային դասակարգման աղյուսակում 87-րդն է։

ԱՄՆ-ի բաց առաջնությունը տեղի կունենա օգոստոսի 27-ից սեպտեմբերի 8-ը Նյու Յորքում։ Կանանց մենախաղի չեմպիոնի կոչումը կպաշտպանի ճապոնացի Նաոմի Օսական։