23.08.2019 10:30

ՊՍԺ-ն 3 ժամ ժամանակ է տվել «Բարսելոնա»-ին

ՊՍԺ-ն 3 ժամ ժամանակ է տվել «Բարսելոնա»-ին

Ֆրանսիական ՊՍԺ-ն ցանկանում է այսօր վերջնական պատասխան ստանալ կատալոնական «Բարսելոնա»-ից, հայտնում է Rac1-ը:

ՊՍԺ-ի ղեկավարությունը կապ է հաստատել «Բարսելոնա»-ի ղեկավարության հետ և պահանջել առաջիկա 3 ժամերի ընթացքում վերջնական առաջարկ կատարել Նեյմարի տրանսֆերի ձեռքբերման համար: Առաջարկի բացակայության կամ թերի լինելու դեպքում ՊՍԺ-ն հայտնել է Իսպանիայի չեմպիոնի ներկայացուցիչներին, որ ակումբը կընդունի Մադրիդի «Ռեալ»-ի առաջարկը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՍԺ-ի ղեկավարությունը մերժել էր «Բարսելոնա»-ի կատարած բոլոր առաջարկները