23.08.2019 11:00

Քոնոր Մաքգրեգորը ցանկանում է ռևանշ վերցնել Խաբիբից

Քոնոր Մաքգրեգորը ցանկանում է ռևանշ վերցնել Խաբիբից

Խառը մենամարտերի աշխարհի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը հայտարարել է, որ ցանկանում է կրկին մենամարտել Խաբիբ Նուրմագոմեդովի հետ և վերադարձնել աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

«Խաբիբի հետ մենամարտին լավ չէի պատրաստվել, հաշվի չէի առել մի շարք մանրուքներ, և հենց այդ պատճառով էլ պարտվեցի: 

Ցանկանում եմ ռևանշ վերցնել Խաբիբից և հետ վերադարձնել չեմպիոնական գոտին»,- ասել է Մաքգրեգորը:

Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովը հաղթել էր Քոնոր Մաքգրեգորին հոկտեմբերի 6-ին կայացած մենամարտում: