Էմերի. Մուսթաֆին և Էլ-Նենին պետք է այլ ակումբ փնտրեն

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին հայտարարել է, որ թիմի պաշտպան Շկոդրան Մուսթաֆին և կիսապաշտպան Մուհամեդ Էլ-Նենին պետք է հեռանան ակումբից:
«Մուսթաֆին և Էլ-Նենին հրաշալի ֆուտբոլիստներ են, սակայն հանգամանքներն այնպես են դասավորվել, որ նրանք «Արսենալ»-ում չեն ստանում այնքան խաղաժամանակ, որքան ցանկանում են:
Զրուցել եմ ֆուտբոլիստների հետ, և մենք եկել ենք այն եզրակացությանը, որ նրանք պետք է այլ ակումբ փնտրեն»,- Էմերիի խոսքերը փոխանցում է A Bola-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շկոդրան Մուսթաֆին և Մուհամեդ Էլ-Նենին դժգոհ են «Արսենալ»-ում իրենց ստացած խաղաժամանակից: