23.08.2019 12:00

Հայտնի է Մոդրիչի որակազրկման չափը

Հայտնի է Մոդրիչի որակազրկման չափը

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական խորհուրդը որոշել է խիստ պատիժ չսահմանել Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի համար:

Հիշեցնենք, որ խորվաթ ֆուտբոլիստը կարմիր քարտ էր ստացել «Սելտա»-ի դեմ հանդիպման ժամանակ (3:1):

Նա մենապայքարում հետևից հարվածել էր Դենիս Սուարեսի ոտքին, ու չնայած «արքայական» ակումբի խաղացողների պնդումներին՝ մրցավարը միտումնավոր կոպիտ խաղ էր արձագնագրել՝ խաղադաշտից հեռացնելով Մոդրիչին:

ԻՖՖ-ն իր պաշտոնական էջի միջոցով հայտնել է, որ Մոդրիչը որակազարկվել է 1 խաղով, սակայն «Ռեալ»-ը կարող է բողոքարկել այս որոշումը: