23.08.2019 12:29

AS. «Ռեալ»-ի նորեկը հեռանում է թիմից

AS. «Ռեալ»-ի նորեկը հեռանում է թիմից

«Ռեալ»-ի կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն կարիերան կշարունակի «Մալյորկա»-ում: Այս մասին հայտնում է AS-ը: 

Այսօր ճապոնացի ֆուտբոլիստը բուժզննում կանցնի և վարձավճարով կտեղափոխվի իսպանական ակումբ: 

Հիշեցնենք, որ 18-ամյա խաղացողը «Բարսելոնա»-ի սան է: 

Սպասվում էր, որ Կուբոն կմիանա կատալոնական ակումբին, սակայն ֆուտբոլիստի պահանջները չբավարարվեցին: 

«Բարսա»-ն նրան տարեկան 250 հազար եվրո աշխատավարձ էր առաջարկում, մինչդեռ «Ռեալ»-ում նա այժմ մեկ մրցաշրջանի համար 1,5 միլիոն եվրո է վաստակում: