23.08.2019 13:06

Արտուրո Վիդալը՝ «Ինտեր»-ի թիրախում

Արտուրո Վիդալը՝ «Ինտեր»-ի թիրախում

Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Չիլիի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել Միլանի «Ինտեր»:

Վիդալի տեղափոխությամբ հետաքրքրված է անձամբ «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, ով «Յուվենթուս»-ում աշխատելու տարիներին մարզել է Վիդալին: 

Այնուամենայնիվ, իսպանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն գոհ է Վիդալի խաղից և չի ցանկանում հրաժարվել 32-ամյա կիսապաշտպանի ծառայություններից: 

Հիշեցնենք, որ Վիդալը «Բարսելոնա»-ի շարքերը համալրել է 2018 թվականի ամռանը: