Բաղանիսում ավտովթարի հետևանքով զինծառայողներ են տուժել․ նրանց առողջությանը վտանգ չի սպառնում

Այսօր ժամը 03:30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել՝ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի մոտ տեղակայված ՊՆ զորամասի հարևանությամբ:
Բոլոր տուժածները զինծառայողներ են: ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրել է. «Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ ներկայացնեմ, որ որևէ զինծառայող որևէ լուրջ վնասվածք չի ստացել»: