23.08.2019 13:30

Մաքգրեգորը ներողություն է խնդրել տարեց տղամարդուն հարվածելու համար

Մաքգրեգորը ներողություն է խնդրել տարեց տղամարդուն հարվածելու համար

Դա տեղի է ունեցել հինգ ամիս առաջ, ես փորձեցի հարթել իմ մեղքը, բայց... դա արդեն կապ չունի։ Ես սխալվել եմ: Պետք է ավելի վաղ պատասխանատվություն ստանձնեի:

Եվ հիմա ես դիմում եմ այն մարդկանց, որոնք աջակցում են ինձ։ Ես պարտական եմ մորս, ընտանիքիս և այն մարդկանց, ովքեր ինձ մարզում են։ Ես այդպիսին չեմ, և  դա չէ պատճառը, որի համար ես դարձել եմ պրոֆեսիոնալ մարզիկ: Պատճառն այն է, որ ես եկել եմ այս սպորտ՝ նման իրավիճակներում հայտնված մարդկանց պաշտպանելու համար։ Այժմ ես պետք է խոստովանեմ սխալս և առաջ շարժվեմ», – 30-ամյա Քոնորի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Մաքգրեգորը վերջին մենամարտն անցկացրել է 2018 թվականի հոկտեմբերին՝ Խաբիբ Նուրմագոմեդովի հետ: Իռլանդացու հաջորդ մրցակիցը դեռ հայտնի չէ։