23.08.2019 12:38

Հնդկաստանը կարող է վերանայել իր միջուկային հայեցակարգը

Հնդկաստանը կարող է վերանայել իր միջուկային հայեցակարգը

Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթհ Սինգհը հինգշաբթի հայտարարել է, որ երկիրը կարող է վերանայել իր միջուկային հայեցակարգի այն դրույթը, որի համաձայն՝ երկիրը պարտավորվում է առաջինը չկիրառել միջուկային զենք:

Պաշտպանության նախարարն ակնարկել է, որ առաջինը միջուկային զենք չօգտագործելու պարտավորությունը ո՛չ բացարձակ պարտավորություն է, ո՛չ պարբերական՝ նկատի ունենալով, որ հակամարտության դեպքում Հնդկաստանին ոչինչ չի ստիպի շարունակել ենթարկվել այդ դրույթին:

Նախարարի խոսքը հնչել է հարևան Պակիստանի հետ տարաձայնությունների սաստկացման ֆոնին: Պակիստանը նույնպես միջուկային տերություն է:

Պակիստանի հետ սահմանին իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ Հնդկաստանը ինքնավարությունից զրկեց Ջամմա և Քաշմիր նահանգները, որտեղ գերազանցապես մուսուլմաններ են ապրում:

Իր հայտարարությունը Սինգհն արել է Պոկհրան միջուկային հրաձգարանից, որտեղ Հնդկաստանը 1990-ական թթ. բազմաթիվ միջուկային փորձարկումներ է անցկացրել:

Փոխանցում է BBC-ն: