23.08.2019 14:42

Արմեն Սարգսյանը վերադարձրել է Վաղարշակ Հարությունյանի գեներալական կոչումը

Արմեն Սարգսյանը վերադարձրել է Վաղարշակ Հարությունյանի գեներալական կոչումը

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ուժը կորցրած է ճանաչել «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի հուլիսի 22-ի «Վ. Վ. Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու մասին» ՆՀ-1135-Ա հրամանագիրը»:

Հիշեցնենք, որ այդ հրամանագրով Ռոբերտ Քոչարյանը 2002 թվականին ապօրինաբար զրկել էր Պաշտպանության նախկին նախարարին գեներալ-լեյտենանտի կոչումից: