23.08.2019 14:07

Պաբլո Մեդինա . Մադուրոյին տապալելու նպատակով վարձկանների բանակ է ստեղծվում

Պաբլո Մեդինա . Մադուրոյին տապալելու նպատակով վարձկանների բանակ է ստեղծվում

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հակառակորդներն արտասահմանում «ազատագրական բանակ» են հավաքագրում՝ նրա դեմ դուրս գալու համար:

Այսպիսի տեղեկություն է հայտնել Վենեսուելայի նախագահի նախկին թեկնածու Պաբլո Մեդինան, որը ներկայումս ապրում է ԱՄՆ-ում:

«Մենք  ձեռնամուխ ենք եղել ազատագրական բանակի միջուկի ձևավորմանը,- ասել է ընդդիմադիր գործիչը:- Բջիջներ կան մի քանի երկրներում, որտեղ արդեն հաշվառված է այն զինվորների, սպաների ու ոստիկանների թիվը, ովքեր կարող են կազմակերպված կերպով գործել»:

Մեդինան տեղեկացրել է, որ վարձկանների ծառայությունը վարձատրելու համար 400 հազար դոլար ունի, և հավաստիացրել է, որ «մեծ ծախսերի» համար նախատեսված միջոցները շուտով իր տրամադրության տակ կլինեն:

Ընդդիմադիր քաղաքական գործչի խոսքով՝ կազմավորման ցուցակային ցանկն այժմ ընդգրկում է 10 հազար հոգու: Նա հավելել է, որ առայժմ չի կարող ասել, թե երբ նրանք հանդես կգան Մադուրոյի դեմ, սակայն նշել է, որ դա պետք է տեղի ունենա այս տարվա ընթացքում:

Փոխանցում է newsru.com-ը: