23.08.2019 15:37

Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպանը ժամանել է Կիև

Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպանը ժամանել է Կիև

Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան ժամանել է Կիև, ուրբաթ օրը Интерфакс-ին տեղեկացրել են օմբուդսմենի մամլո ծառայությունից:

Օմբուդսմենը Ուկրաինա է մեկնել գիշերը և այժմ այդ երկրի մայրաքաղաքում է, հայտնել են մամլո ծառայությունից: Միևնույն ժամանակ՝ նշել են, որ Մոսկալկովայի այցի նպատակը հայտնի չէ:

Կիևում ՌԴ դեսպանատունը նույնպես տեղեկացրել է, որ օմբուդսմենի այցը մեկօրյա կլինի, սակայն նույնպես չեն նշել այցի նպատակը:

«Коммерсантъ» թերթը ուրբաթ օրը, հղում անելով իր աղբյուրներին՝ տեղեկացրել է, որ մինչև օգոստոսի վերջ հայրենիք կարող են վերադառնալ կալանքի տակ գտնվող ավելի քան 60 ռուսաստանցիներ և ուկրաինացիներ, այդ թվում՝ 2018 թ. Կերչի նեղուցում ձերբակալված ուկրաինացի նավաստիները: Ընդ որում՝ ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովի անունն այդ ցուցակում չի լինի, իսկ «РИА Новости Украина»-ի գլխավոր խմբագիր Կիրիլ Վիշինսկին ինքն է հրաժարվել փոխանակումից, քանի որ մտադիր է հասնել իր արդարացմանը և ազատմանը:

Թերթի աղբյուրները տեղեկացրել են, որ Մոսկվան Կիևին կփոխանցի 33 հոգու, նույնքան մարդ էլ պետք է գնա հակառակ ուղղությամբ: Փոխանակման ճշգրիտ ժամկետը չի հաղորդվել, բայց, ամենայն հավանականությամբ՝ դա տեղի կունենա մինչև օգոստոսի վերջը: Ընդ որում՝ բանակցությունների բովանդակությանը ծանոթ աղբյուրները հայտարարել են, որ այդ հարցով սկզբունքային պայմանավորվածություն արդեն ձեռք է բերվել:

Փոխանցում է Interfax-ը: