23.08.2019 16:44

ԿԺԴՀ ԱԳՆ ղեկավարը Փոմփեոին անվանել է «թունավոր բույս» ԱՄՆ դիվանագետների շրջանում

ԿԺԴՀ ԱԳՆ ղեկավարը Փոմփեոին անվանել է «թունավոր բույս» ԱՄՆ դիվանագետների շրջանում

ԿԺԴՀ արտաքին գործերի նախարար Լի Յոն Հոն քննադատել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոյին՝ Փհենյանի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ նրա խոսքերի համար, և նրան անվանել է «թունավոր բույս» ամերիկյան դիվանագետների շրջանում:

Այդ մասին ասվում է նախարարի հայտարարության մեջ, որ ուրբաթ օրը տարածել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:

«Փոմփեոն միակ թունավոր բույսն է  ամերիկյան դիվանագետների մեջ: Եթե Փոմփեոն աղճատում է փաստերը և վերականգնում է նախկին պատժամիջոցները, պարզ է դառնում, որ նա ռացիոնալ մտածողություն չունի: Նա չարագործ է, որ մռայլ ստվեր է գցում բանակցությունների ճանապարհին»,- կարծում է ԱԳՆ ղեկավարը:

Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն Կորեական թերակղզու միջուկային խնդրի նախաձեռնողն է և չի նպաստում դրա լուծմանը: «Վաշինգտոնը բարդացնում է իրավիճակը՝ անընդհատ զորավարժություններ անցակցնելով Կորեական թերակղզում և նրա մերձակայքում»,- հավելել է նախարարը:

Օգոստոսի 21-ին Washington Examiner պարբերականին տված հարցազրույցում Փոմփեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կպահպանի պատմության մեջ ամենադաժան պատժամիջոցները, եթե ԿԺԴՀ-ն հավատարիմ չմնա ապամիջուկայնացման ուղեգծին:

Փոխանցում է tass.ru-ն: