23.08.2019 18:53

Բալթյան երկրները խնդրում են օգնել ամբողջատիրության հանցագործությունների հետաքննությանը

Բալթյան երկրները խնդրում են օգնել ամբողջատիրության հանցագործությունների հետաքննությանը

Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարները ուրբաթ օրը «Մոլոտով-Ռիբենտրոպի պակտի» ստորագրման 80-ամյակի կապակցությամբ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

«Այսօր մենք հիշում ենք բոլորին, որոնց մահը և կյանքի խորտակումը տեղի է ունեցել նացիզմի և ստալինիզմի գաղափարախոսությունների ծնած հանցագործությունների հետևանքով: Ցավն ու անարդարությունը երբեք մոռացության չեն մատնվի: Մենք հիշում ենք»,- ասվում է հայտարարությունում:

Նախարարները Եվրոպայի բոլոր պետությունների կառավարություններին կոչ են անում թե՛ բարոյապես և թե՛ նյութապես շարունակել ամբողջատիրության հանցագործությունների հետաքննությունները:

«Մենք հավատում ենք, որ եվրոպացիներն այլևս երբեք չեն համաձայնի ամբողջատիրությանը և ցանկացած ժողովրդի ցեղասպանությանը»,- շեշտում են ԱԳՆ ղեկավարները:

Մոլոտով-Ռիբենտրոպի պակտը՝ Գերմանիայի և Խորհրդային միության միջև կնքված պայմանագիրը չհարձակվելու վերաբերյալ, ստորագրվել է 1939 թ. օգոստոսի 23-ին Մյունխենում: Պայմանագրին կցված էր գաղտնի արձանագրություն, որը նախատեսում էր Լեհաստանի տարածքների բաժանումը Գերմանիայի և Խորհրդային Միության միջև:

ԽՍՀՄ Գերագույն սովետը պայմանագիրը վավերացրեց մեկ շաբաթ անց, և հաջորդ օրը՝ 1939 թ. սեպտեմբերի 1-ին, Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա, և սկսվեց Երկրորդ համաշխարհայինը:

Փոխանցում է Interfax-ը: