23.08.2019 17:55

Թուրքիան զրկվեց Patriot-ից

Թուրքիան զրկվեց Patriot-ից

CNN-ի տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը հայտարարել է, որ Թուրքիային պաշտոնապես մերժվել է Միացյալ Նահանգներից Patriot  հրթիռազենիթային համակարգերի գնումը:

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ավելի վաղ Թուրքիան նախազգուշացվել է, որ 3,5 մլրդ դոլարի արժողության Patriot համակարգերի ձռքբերման առաջարկը կչեղարկվի, եթե Անկարան համաձայնի ձեռք բերել ռուսաստանյան C-400 հրթիռազենիթային համակարգեր:

Տեղեկացվել է, որ ավելի վաղ, երբ Անկարան C-400 է գնել, Վաշինգտոնը Թուրքիային հանել է F-35 կործանիչների արտադրության և ձեռք բերելու ծրագրից:

Փոխանցում է vesti.ru-ն: