23.08.2019 18:23

ԳԴՀ ԱԳՆ. Հիշում ենք մեր պատասխանատվությունը Երկորդ համաշխարհային պատերազմի համար

ԳԴՀ ԱԳՆ. Հիշում ենք մեր պատասխանատվությունը Երկորդ համաշխարհային պատերազմի համար

ԳԴՀ կառավարության՝ Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի և «Արևելյան գործընկերության» երկրների հետ միջհասարակական համագործակցության հարցերով համակարգող Դիրկ Վիզեն հայտարարել է, որ Գերմանիան, նախկինի պես, պատմական պատասխանատվություն է կրում Երկրորդ համաշխարհային պատերազմի համար:

«Որպես գերմանացիներ՝ մենք կրում ենք մեր պատմական պատասխանատվությունը: Մենք չեն կարող և չենք ուզում հրաժարվել դրանից կամ նվազեցնել այն: Դրան համապատասխանելու համար մեզ հարկավոր է փոխըմբռնում հարևանների հետ»,- ասվում է Վիզեի հայտարարության մեջ:

Հայտարարությունն արվել է «Մոլոտով-Ռիբենտրոպի պակտի» ստորագրման 80-ամյակի առթիվ, որը կնքելուց որոշ ժամանակ անց Գերմանիան պատերազմ էր սանձազերծել:

«Ես համոզված եմ, որ մենք չպետք է ընդունելի համարենք բաժանարար գծերը Եվրոպայում՝ ո՛չ քարտեզի վրա, ինչպես եղել է գաղտնի լրացուցիչ արձանագրությունում, ո՛չ մարդկանց ուղեղներում»,- նշել է կառավարության ներկայացուցիչը:

Փոխանցում է Interfax-ը: