24.08.2019 20:38

ԱՊԼ. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը անակնկալ պարտություն կրեց «Քրիսթալ Փելաս»-ից (տեսանյութ)

ԱՊԼ. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը անակնկալ պարտություն կրեց «Քրիսթալ Փելաս»-ից (տեսանյութ)

Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը «Օլդ Թրաֆորդ»-ում հյուրընկալեց «Քրիսթալ Փելաս»-ին: 

Հանդիպման հաշիվը 32-րդ րոպեին բացեցին հյուրերը. աչքի ընկավ Ջորդան Այուն: Թիմերն ընդմիջման գնացին 0:1 հաշվի պարագայում: Երկրրոդ խաղակեսում Սուլշերի սաները նետվեցին գրոհի ու 69-րդ րոպեին 11-մետրանոց հարվածի իրավունք ստացան:

Այս անգամ գնդակին մոտեցավ Մարկուս Ռեշֆորդն ու...նույնպես վրիպեց (նախորդ տուրում վրիպել էր Պոլ Պոգբան):  89-րդ րոպեին մանկունյանցիներին հաջողվեց վերականգնել տարբերությունը Դանիել Ջեյմսի ջանքերով: Այնուամենայնիվ, նրանց ուրախությունը երկար չտևեց: Մրցավարի ավելացրած 3-րդ րոպեին հյուրերին հաղթանակ պարգևեց Վան Աանհոլտը:

«Կարմիր սատանաներ»-ը 4 միավորով 6-րդ տեղում են, «Քրիսթալ Փելաս»-ը նույնպես ունի 4 միավոր, սակայն 10-րդն է:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Քրիսթալ Փելաս»՝ 1:2

Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանվեցին հետևյալ արդյունքները.

«Շեֆիլդ Յունայթեդ» - «Լեսթեր»՝ 1:2

«Ուոթֆորդ» - «Վեսթ Հեմ»՝ 1:3

«Բրայթոն» - «Սաութհեմփթոն»՝ 0:2