24.08.2019 22:33

«Լիվերպուլ»-ն «Էնֆիլդ»-ում հաղթեց «Արսենալ»-ին, Սալահը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

«Լիվերպուլ»-ն «Էնֆիլդ»-ում հաղթեց «Արսենալ»-ին, Սալահը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Լիվերպուլ»-ը սեփական հարկի տակ խոշոր հաշվով հաղթեց «Արսենալ»-ին:

Առաջին խաղակեսի վերջնամասում հաշիվը բացեց Ժոել Մատիպը (41'): Երկրորդ կեսում դուբլ ձևակերպեց Մոհամեդ Սալահը (49'(11-մ.), 59'):

«Զինագործներ»-ին հաջողվեց ընդամենը մեկ գնդակ խփել: Իր անունը ցուցատախտակին վառեց Լուկաս Տորեյրան:

Հատկանշական է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 86-րդ րոպեին:

Այս հանդիպումից հետո մերսիսայդիցները 9 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը, «Արսենալ»-ն ունի 6 միավոր ու դեռևս 2-րդ հորիզոնականում է:

«Լիվերպուլ» - «Արսենալ»՝ 3:1